Ազգային ժողովի մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը որոշել է սատարել խորհրդարանի մեկ երրորդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, այս հայտարարությունը հնչեցնելուց հետո հարցազրույց է տվել «Ազատությանը»:

«Ազատություն»․ - Փաստորեն արդեն իսկ հստակ է, որ այդ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, որովհետև քիչ առաջ նաև Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ սատարում են Նիկոլ Փաշինյանին, իսկ նրանք՝ «Ելքը» և «Ծառուկյան» խմբակցությունը, միասին ունեն այդ 35 ձայները, որպեսզի առաջադրեն Նիկոլ Փաշինյանին: Կարո՞ղ ենք արդեն իսկ արձանագրել, որ Փաշինյանի առաջադրման դեպքում իշխող Հանրապետականը կսատարի նրա թեկնածությունը:

Բաղդասարյան․ - Բնականաբար կարող եք արձանագրել: Մենք որևէ տարբերակում կամ անուն չենք նշում: Այն թեկնածուն, որը կառաջադրվի պատգամավորների մեկ երրորդի ստորագրություններով, մե ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 391 | Добавил: | Дата: 02.05.2018 | Комментарии (0)