http://mamaul1.pro/

Категория: Նորություններ | Просмотров: 270 | Добавил: | Дата: 29.04.2018 | Комментарии (1)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը այսօր առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ապրիլի 5-ին Լոնդոնում Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ հանդիպման ժամանակ վնասվածք ստանալուց հետո և գոլի հեղինակ դարձավ՝ գնդակն ուղարկելով իր նախկին թիմի դարպասը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարում «Մանչեսթր Յունայթեդ»-ը «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում 2:1 հաշվով առավելության հասավ լոնդոնյան ակումբի նկատմամբ: Հաշիվը 16-րդ րոպեին բացեց Պոլ Պոգբան, 51-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վերականգնեց հավասարակշռությունը, 90-րդ րոպեին Մարուան Ֆելաինին խփեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթական գնդակը:

Նշենք, որ 75-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվեց և լքեց խաղադաշտը:

Այս պարտությունից հետո էլ «Արսենալ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարում շարունակում է վեցերորդ հորիզոնականը զ ... Читать дальше »

Категория: Սպորտ | Просмотров: 310 | Добавил: | Дата: 29.04.2018 | Комментарии (0)

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ այս օրերին հաճախ է խոսվում այն մասին, որ շատ մարդիկ շատ վատ բաներ են արել այս տարիների ընթացքում Հայաստանում և նրանց պետք է պատժել. «Ես ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ մենք քաղաքական վենդետաներով չենք զբաղվելու: Բայց ես ուզում եմ, որ իրենք բոլորը հիշեն, որ եթե իրենցից որևէ մեկը համարձակվի օրենք խախտել, ապա նրանք կպատժվեն օրենքի ամենայն խստությամբ»:

Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը Հրապարակում գտնվող յուրաքանչյուրի հաղթանակն է և այսպիսի հաղթանակները շատ են լինելու:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ մայիսի 1-ին Երևանում լինելու է մեծ տոն. «Բոլոր մարզերից և քաղաքներից քաղաքացիները կարող են գալ մայրաքաղաք, որպես ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 126 | Добавил: | Дата: 29.04.2018 | Комментарии (0)