«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խորհրդարանական «Ծառուկյան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարչապետի թեկնածու չի առաջադրվում և սատարելու է Նիկոլ Փաշինյանին որպես թեկնածու: Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրեց «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանը:

Հաղորդումը քիչ անց եթեր կհեռարձակվի «Կենտրոն» հեռուստաալիքով:

Աղբյուր՝   https://www.azatutyun.am/

Категория: Նորություններ | Просмотров: 182 | Добавил: | Дата: 28.04.2018 | Комментарии (0)

 

Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ հայտարարեց, որ առճակատումից խուսափելու համար իրենց կուսակցությունը որոշում է կայացրել չառաջադրել վարչապետի թեկնածու առաջադրել մայիսի 1֊ին կայանալիք ընտրություններին։

«Մենք չենք առաջադրի թեկնածու։ Ում կքվեարկենք՝ կապված է թե ովքեր են առաջադրված և ինչ ծրագրով հանդես կգան», ֊ հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։

Խորհրդարանը մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու: Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներում իր ելույթներում թե՛ ինքն է կոչ անում խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության պատգամավորներին և թե՛ հորդորում է ճնշում գործադրել նրանց վրա, որպեսզի նրանք ձայն տան, իր բնորոշմամբ, ժողովրդի՝ ցուցարարների աջակցությունը վայելող թեկնածուի օգտին:

Ս ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 208 | Добавил: | Дата: 28.04.2018 | Комментарии (0)

Հանրապետական պաշտոնյաները փորձում են օգտագործել պետական լծակները՝ հօգուտ ՀՀԿ-ի հանրահավաք կազմակերպելու համար: Այդ առթիվ ՀՀԿ պաշտոնյաները ճնշում են գործադրում ուսուցիչների վրա՝ ստիպելով այսօր երեկոյան փողոց դուրս գալ հօգուտ ՀՀԿ-ի:

Ուսուցիչներից մեկը դիմել է փաստաբան Գևորգ Գյոզալյանին՝ հարցնելով, թե եթե հօգուտ ՀՀԿ-ի փողոց դուիրս չգա, կարո՞ղ են իրեն հանել աշխատանքից:

«Նոր ինձ զանգել է դասատուներից մեկը և ասում է, որ այսպես կոչված թաղապետի մակարդակով փորձում են դասատուներին ի պաշտպանություն ՀՀԿ-ի փողոց հանել։ Հետաքրքրվում էր, եթե դուրս չգա իրան աշխատանքից կարող են հանել»,- ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբանը՝ կոչ անելով մանկավարժներին և մյուսներին աշխատանքից հեռացնելու դեպքում դիմել իրեն:  «Եթե մեկը ձեզ աշխատանքից հանեց, կապվեք ինձ հետ, ես ձեր շահերը անվճար կներկայացնեմ ընդհուպ մինչև ՄԻԵԴ»,- գրել է փաստաբանը:

 

 

Աղբյուր՝   h ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 274 | Добавил: | Дата: 28.04.2018 | Комментарии (0)