էս ու՞մ եք ուզում ՎԱՐՉԱՊԵՏ ընտրել,ժողովուրդ…Հասարակ հարգալից խոսալու ձև չգիտի,ոնց որ անմակարդակ, խուլիգան, չարաճճի, կռվարար, հանդուգն 17 տարեկան լակոտ լինի…Զարմանում եմ,Դուք էս ամեն ինչը չե՞ք տեսնում,թե՞ ուղղակի ձեռնտու չի տեսնել…

Ցանկացած պարագայում,ցանկացած մարդու՝ կողքից նայեք ,,հոգով իսկական հոգեբան,,-ի աչքերով ու Ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա…

Աղբյուր՝   http://naxagah.info/

Категория: Նորություններ | Просмотров: 5624 | Добавил: | Дата: 26.04.2018 | Комментарии (0)

 

Ապրիլի 25-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

Հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ հանդիպման հիմնական նյութը քաղաքական բանակցություններն ու կոնսուլտացիաներն էին։

«Ազատություն». - Տեղյակ ենք, որ մինչև ուշ գիշեր այստեղ քննարկումներ եք ունեցել՝ և՛ Սերժ Սարգսյանի, և՛ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ, ի՞նչ որոշվեց ի վերջո։

Խոսրով Հարությունյան. - Հիմնական նյութը քաղաքական բանակցություններն ու կոնսուլտացիաներն են։

«Ազատություն». - Հանրապետական կուսակցությունը պատրա՞ստ է քվեարկել Նիկո ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 660 | Добавил: | Дата: 26.04.2018 | Комментарии (0)

ՀՅ Դաշնակցությունը տեղեկացնում է, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները: Այդ մասին ասված է կուսակցության հանրային կապերի գրասենյակի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, Դաշնակցությունը երեկ հայտարարեց իշխող կոալիցիայից դուրս գալու մասին:

 

 

Աղբյուր՝   https://www.azatutyun.am/

Категория: Նորություններ | Просмотров: 261 | Добавил: | Дата: 26.04.2018 | Комментарии (0)

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ցուցարարներին Երևանում բացել բոլոր փակ փողոցները։

«Երեկ երեկոյան, երբ ես ծանոթանում էի իրավիճակին և օրվա լուրերին, ճիշտն ասած՝ մտահոգիչ տեղեկություններ ստացա, որ Երևանում կան մեծ թվով փակ կամ առանց պետհամարանիշերով մեքենաներ, որոնք աչքի են ընկնում երթևեկության կանոնները չպահելով։ Ես կոչ եմ անում առժամանակ դադարեցնենք Երևան քաղաքում փողոցների փակումը, որպեսզի կարողանանք զբաղվել մայրաքաղաքում երթևեկության կարգուկանոնի վերականգնմամբ։ Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մարդիկ առիթից օգտվեն և այս ամենը վերածեն անվերահսկելի ինչ-որ գործողության և գործառույթի», - ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղեր ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 601 | Добавил: | Дата: 26.04.2018 | Комментарии (0)