Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը գլխավորող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև վաղը նախատեսված բանակցությունները չեն կայանալու, «Ազատությանը» տեղեկացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը:

Ավինյանը հրաժարվեց հանդես գալ այլ մեկնաբանություններով:

Երեկոյան նախատեսված է հանրահավաք Հանրապետության հրապարակում:

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատարի հետ բանակցելու է բացառեպես իշխանությունը փոխանցելու օրակարգով:

 

 

 

Աղբյուր՝   https://www.azatutyun.am/

Категория: Նորություններ | Просмотров: 512 | Добавил: | Дата: 24.04.2018 | Комментарии (0)

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր օգնական Նվեր Հովհաննիսյանի դանակահարությունն ու մահը կապում է ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականը տոնող խաղաղ ցուցարարների հետ, այլ համարում է հանրապետական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի և նրա թիմի երեկվա սադրանքների հետևանք։

«Մոտիկացա, հանդիպեցի պարոն Հակոբ Հակոբյանին՝ նախկին պատգամավոր, այստեղ էր և սադրում էր, արդեն կոչեր էր անում: Փորձեցի հետ պահել էդ ամեն ինչից», - պատմում է քաղաքապետը:

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել։ Նա ստացել է կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք։ Դեպքից ժամեր անց մահացել էր էջմիածնի բժշկական կենտրոնում՝ վիրահատության ժամանակ:

Էջմիածնի քաղաքապետը պատմում է, որ երեկ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո համաքաղաքացիները քաղաքի կենտրոնում տոնախմբություն էին կազմակերպել։ Ինքն էլ, որպես ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1316 | Добавил: | Дата: 24.04.2018 | Комментарии (0)

Զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն, և ամեն ինչ պետք է արվի հայկական զինված ուժերի շարունակական արդիականացման և բանակի է՛լ ավելի հզորացման համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ այսօր ընդունելով պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին:

Կարապետյանն ընդգծել է, որ բանակը եղել ու շարունակում է մնալ պետության մշտական հոգածության ներքո և գտնվելու է անձամբ իր ուշադրության կենտրոնում:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Վիգեն Սարգսյանը զեկուցել է, որ զինված ուժերը շարունակում են մեծ պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով երկրի պաշտպանունակությունն ու անառիկ պահելով սահմանները:

Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ հայկական բանակն ունակ է դիմագրավելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն և հարկ եղած դե ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 503 | Добавил: | Дата: 24.04.2018 | Комментарии (0)

Ժիրայր Սէֆիլյանի և Սասնա Ծռերի ողջույնի խոսքը հաղթական ժողովրդին

Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայաստանցինե՛ր և արտերկրահայե՛ր Անհուն հպարտությամբ ու հիացմունքով ողջունում ենք համազգային հաղթանակը, որ դուք տարաք Քաղաքացիական Սարդարապատում։ Դուք ապացուցեցիք, որ Հայ մարդը, Հայաստանի Քաղաքացին ազատ է, արժանապատիվ և արի։ Առանձին ջերմությամբ ու սիրով ողջունում ենք երիտասարդներին, որ դարձան պայքարի առաջամարտիկն ու շարժիչ ուժը՝ բերելով ապագայի մշակույթը և ազգային իղձերի կատարման ու մարդկային երջանկության երաշխավորման հավատ ներշնչելով բոլորիս։ Ողջունում ենք նաև զինվորականներին, որ միացան հարազատ ժողովրդին և դրանով վերջին մեխը խփեցին ռեժիմի դագաղի կափարիչին։

Միևնույն ժամանակ, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին կոչ ենք անում մնալ դիրքերում և կրկնակի եռանդով ու աչալրջությամբ հսկել սահմանը։ Հատուկ ողջույն ենք հղում Քաղաքացիական Սարդարապատի կազմակերպիչներին ու առաջնորդներին՝ Նիկոլ Փաշինյանին, Սասու ... Читать дальше »

Просмотров: 877 | Добавил: | Дата: 24.04.2018 | Комментарии (0)

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանն ուշ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ինքը դուրս է եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Միաժամանակ կեսկատակ, կեսլուրջ գրառում է արել. «Նիկոլի նկարները չտեսնեմ դպրոցների, իշխանության շենքերի, այլ բյուջետային հիմնարկների պատերին, թե չէ կգամ հեղափոխություն կանեմ»։

Հիշեցնենք, որ ընդամենը երեկ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց։Լևոն Բարսեղյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեջ։ Մեր տեղեկություններով այսօր Լևոն Բարսեղյանը լինելու է Երևանում, միանալու է Նիկոլ Փաշինյանին եւ ժողովրդին՝ այցելելու Ծիծեռնակաբերդ:

 

Աղբյուր՝&n ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 1638 | Добавил: | Дата: 24.04.2018 | Комментарии (0)

«Ոգեւորող է տեսնել բոլոր հայերին միավորված բողոքի խաղաղ ակցիաներում: Սա Հայաստանի համար պատմական օր է: Օգտագործում եմ այս լուսանկարը, քանի որ երբ Հայաստանում էի, այս կինը հուզեց իմ սիրտը, նան ինձ համար ուժեղ հայերի սիրտն է ներկայացնում»,-գրել է Քարդաշյանը:

Просмотров: 440 | Добавил: | Дата: 24.04.2018 | Комментарии (0)