Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տալու մասին հայտարարություն է տարածել:

Հայտարարությունում, որը հրապարակված է վարչապետի պաշտոնական կայքէջում, ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, 
մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, 
կանանց ու տղամարդկանց, 

դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին, 

դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին,

դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 197 | Добавил: | Дата: 23.04.2018 | Комментарии (0)

 

Նիկոլ Փաշինյանը ազատ ե արձակվել:

Категория: Նորություններ | Просмотров: 723 | Добавил: | Дата: 23.04.2018 | Комментарии (0)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքյան իր էջում համերաշխություն է հայտնել և կոչ արել Հայաստանում ստեղծված իրավիճակը հարթել խաղաղ ճանապարհով:

«Ես իմ ժողովրդի զավակն եմ և հպարտ եմ դրանով: Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն բանից թանկ է: Ուստի,բոլորին խնդրում և կոչ եմ անում ցուցաբերել խոհեմություն և խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով: Քեզ հետ եմ իմ հայ ազգ»,-գրել է հայտնի ֆուտբոլիստը:

 

Աղբյուր՝   https://www.azatutyun.am/

Категория: Նորություններ | Просмотров: 169 | Добавил: | Дата: 23.04.2018 | Комментарии (0)

Վարչապետ Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի Ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՀ), տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվծ տեսաուղերձում։

Պատգամավորը նաև նշում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։

«Բաբլոյանն առաջարկում էր նստել սեղանի շուրջ՝ իրավիճակին խաղաղ լուծում տալու համար։ Պարոն Բաբլոյանն առաջ քաշեց մի պայման, որ սեղանի շուրջ նստելու համար չպետք է լինի փողոցի ճնշումը, այսինքն՝ երթեր ու հավաքներ չպետք է լինեն, պետք է դադարեն», - ըստ Լենա Նազարյանի, հանդիպումից տեղեկացրել է Փաշինյանը՝ շարունակելով. - «Ես շատ հստակ պատասխանեցի, ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 459 | Добавил: | Дата: 23.04.2018 | Комментарии (0)

 

Քայլ արա մերժիր սերժին ակցիային են միացել նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ:

Категория: Նորություններ | Просмотров: 418 | Добавил: | Дата: 23.04.2018 | Комментарии (0)

 

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանում ծավալվող իրադարձություններն «արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի»:

«Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի ներսում և արտերկրում տեղի ունեցող զարգացումների մասին տեղեկատվության ստացման, մշակման ու վերլուծության արդյունքում մշտապես իրականացրել և ներկայումս էլ բնականոն իր հունով շարունակում է ՀՀ անվտանգությանն սպառնացող վտանգների կանխատեսման և դրանց չեզոքացմանն ուղղված իր գործունեությունը։

Միջազգային հեղինակավոր փորձագիտական կարծիքների համաձայն՝ մինչ վերջերս Հայաստանն ընկալվել է որպես աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը, որի գրավականները եղել են ինչպես բարդ տարածաշրջանա ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 536 | Добавил: | Дата: 23.04.2018 | Комментарии (0)

 

«Մերժիր Սերժին» շարժմանն աջակցող ֆրանսահայերը հայկական եկեղեցում

Ֆրանսիայում հայաստանյան համաժողովրդական շարժմանն աջակցող մի խումբ հայեր եկեղեցականից սրահ են պահանջում հավաք անելու համար։ Մասնակցիներից մեկը նշում է, որ մարդիկ Հայաստանում դուրս են եկել արդարության համար պայքարի, և այժմ իրենք էլ պետք է բարձրաձայնեն խնդիրների մասին։ Եկեղեցին սրահը չի տրամադրում։

Категория: Նորություններ | Просмотров: 852 | Добавил: | Дата: 23.04.2018 | Комментарии (0)