«Անհավատալի է, Սերժ Սարգսյանը բառացիորեն սպառնում է Հայաստանի քաղաքացիներին բռնությամբ ու մարտի մեկով, եթե նրանք չդադարեցնեն իրենց խաղաղ ցույցերն ու դիմադրությունը», - այսօր Փաշինյան-Սարգսյան բանակցություններից հետո Ֆեյսբուքի իր էջում գրել է ամերիկահայ հայտնի երաժիշտ, System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

Աշխարհահռչակ երաժիշտը դիմել է Հայաստանի Խորհրդարանին՝ կոչ անելով «ճիշտ որոշում կայացնել և անհապաղ զրկել Սարգսյանին իշխանությունից, որպեսզի խուսափեն արյունահեղությունից և մարդկանց էլ չդրդեն դրան»:

Ավելի ուշ Թանկյանը նաև տարածել է «Ազատության» ուղիղ հեռարձակումը, որտեղ երևում է՝ ինչպես են իրավապահները ցրում բողոքի ակցիան:

«Ոստիկանությունը տարավ Նիկոլ Փաշինյանին, շարժման մյուս առաջնորդներին ու ցուցարարներին: Ամոթ ձեզ», - գրել է նա:

 

... Читать дальше »
Категория: Նորություններ | Просмотров: 310 | Добавил: | Дата: 22.04.2018 | Комментарии (0)

Ապրիլի 21-ի օրվա երկրորդ կեսին սկսված լարվածությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում պահպանվել է նաև գիշերվա ընթացքում, այսօր հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ստեղծված օպերատիվ իրադրությունը տեղում գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը այսօր այցելել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին, ստուգել զորքերի մարտական պատրաստականության աստիճանը՝ տալով հետագա գործողությունների համար մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ, ասված է հաղորդագրությունում:

Մնացականյանի խոսքով՝ թեև այժմ իրավիճակը լարված է, այն ամբողջությամբ գտնվում է Պաշտ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 221 | Добавил: | Дата: 22.04.2018 | Комментарии (0)

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել Երևանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ:

Դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ:

«Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը: Մեզ անհանգստացնում են լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին հաղորդումները. մենք ընդգծում ենք ոստիկանության կամ ցուցարարների դեմ բռնության համար մեղավորներին օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրությունում:

«Խաղաղ հանգուցալուծման համար պահանջվում է բովանդակալից բ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 186 | Добавил: | Дата: 22.04.2018 | Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստները հրաժարվում են իրենց կոչումներից։

ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Էռնա Յուզբաշյանն այսօր իր ֆեսյբուքյան էջում մասնավորապես գրել է. - «Կարծում եմ, որ իմ երկրի երջանկությունը կարևոր է ցանկացած մեդալից»:

Նշենք, որ երգչուհին այդ կոչումը ստացել է 2015-ին այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։

 

 

 

2011-ին Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ, Սերժ Սարգսյանի կողմից պետական բարձր պարգևներ ստացածների շարքում էր նաև Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ «Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր, գործադիր տնօրեն ու պրոդյուսեր Նիկա Բաբայանը:

«Հայրենիքումս տիրող վիճակի և այսօրվա անարդար ձերբակալումների պատճառով, հրաժարվում եմ ՀՀ մշակույթ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 334 | Добавил: | Дата: 22.04.2018 | Комментарии (0)

 

Երանոսյան Լյովան հայհոյեց և վիրավորեց Սասուն Միքայելյանին:

Տեսանյութը հղումում https://www.facebook.com/qaxaqxosuma/videos/1798437790461117/

Категория: Նորություններ | Просмотров: 320 | Добавил: | Дата: 22.04.2018 | Комментарии (0)

Խոյ. Ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե բոլոր խնդիրները կարելի է լուծել մի հարվածով, այնինչ իրականում բոլորովին այդպես չէ, և ինչ-որ բանի հասնելու համար դուք դեռ շատ եք չարչարվելու: Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումների այցելելը՝ դժվար թե դուք ձեզ հարմարավետ զգաք սակավածանոթ մարդկանց շրջապատում: Դրա համար էլ ավելի լավ է սահմանափակվել ամենամտերիմ մարդկանց հետ շփումներով: Օրը բավական հարմար է ձեր պրոֆեսիոնալ ապագայի հետ կապված հարցերի շուրջ մտորելու և ոչ պաշտոնական միջավայրում այնպիսի մարդկանց հետ բանակցելու համար, ովքեր կարող են ձեր առջև նոր դռներ բացել:

 Ցուլ. Օրվա առաջին կեսին ոչ մի կարևոր բան մի ձեռնարկեք, քանի որ դա բարդ ու լարված ժամանակահատված է՝ շռայլ ամեն տեսակի տհաճ անակնկալներով: Անհաջողությունները ձեզ կհետևեն ամեն քայլափոխի, սակայն դժվար թե թափվեն ձեր գլխին, եթե դուք որոշեք տեղից չշարժվել: Առավոտյան հատկապես պե ... Читать дальше »

Категория: Աստղագուշակ | Просмотров: 221 | Добавил: | Дата: 22.04.2018 | Комментарии (0)

 

 

Երևանում ուժայինները ուժ են կիրառում և Նիկոլ Փաշինյանին բռնի ուժով հեռացրեցին:

Տեսանյութը    http//www.News.am

Категория: Նորություններ | Просмотров: 187 | Добавил: | Дата: 22.04.2018 | Комментарии (0)

Հանրահավաքի այս թեժ օրերին, վարչապետ Սերժ Սարգսյանին իրենց արջի ծառայությունն են մատուցում որոշ օլիգարխներ: Մասնավորապես Թոխմախի Մհերը՝ Մհեր Սեդրակյանը, Նեմեց Ռուբոն՝ Ռուբեն Հայրապետյանը և Լֆիկ Սամոն՝ Սամվել Ալեքսանյանն իրենց «քոթոթ շներին» բաց են թողել քաղաքացիների վրա:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած նախաձեռնության ակտիվիստներին, այս հրահանգված «ոհմակը» քաղաքի տարբեր վայրերում ենթարկում է բռնության:

 

 

Ստացվում է, որ մի կողմից վարչապետը քարկոծում է բռնությունն ու խոստանում, որ խնդիրը հարթ ու խաղաղ ճանապարհով են լուծելու, մյուս կողմից՝ նրա մարդկանց հավատարիմ «կենդանիները» «դուբինկաներով» հարձակվում են երիտասարդ ցուցարարների վրա և ծեծի ենթարկում նրանց:

 

 

Իրենց «հավատարմությունը» վայրագությամբ ապացուցել ցանկացող օլիգարխների համար, իհարկե սա արջի ծառայություն է, քանի որ բռնությամ ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 574 | Добавил: | Дата: 22.04.2018 | Комментарии (0)

Փաշինյանը կոչ է անում կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները և ժամը 19:00-ին կրկին հավաքվել Հանրապետության հրապարակում:

«Դուք տեսաք, որ պարոն Սարգսյանը ադեկտվատությունը կորցրել է և լավ չի տիրապետում իրավիճակին», - հայտարարեց Փաշինյանը՝ ակնարկելով տապալված բանակցությունները

 

 

Աղբյուր՝   https://www.azatutyun.am/

Категория: Նորություններ | Просмотров: 258 | Добавил: | Дата: 22.04.2018 | Комментарии (0)

Վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվեց շարունակել ընդդիմադիր ցուցարարներին առաջնորդող «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական կուսակցություն» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները և հեռացավ «Մարիոթ» հյուրանոցից:

«Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու, և ես այլևս ցանկություն չունեմ Ձեզ հետ շարունակելու խոսակցությունը: Եթե Դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում՝ ցտեսություն», - հայտարարեց Սերժ Սարգսյանը, այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց, որ Սարգսյանը չի պատկերացնում Հանրապետությունում իրավիճակը, և որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը:

 

 

Աղբյուր՝   https://www.azatutyun.am/

Категория: Նորություններ | Просмотров: 231 | Добавил: | Дата: 22.04.2018 | Комментарии (0)