Այսօր ժամը 14:25-ից սկսած Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր», - ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ուշադրությամբ հետևում են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմում իրավիճակից բխող քայլերի, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

 

 

Աղբյուր՝   https://www.azatutyun.am/

 

Категория: Նորություններ | Просмотров: 175 | Добавил: | Дата: 21.04.2018 | Комментарии (0)

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանում է՝ իր կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը «պայմանավորված է եղել մի պարզ հանգամանքով». - «Բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը»:

«Իմ պատկերացումներով, նշված խնդիրները լուծելի են, որից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ», - գրում է Սարգսյանը «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին իր պատասխանում:

Անհրաժեշտ համարելով, որ շրջանավարտներն անմիջապես իրենից լսեն իրենց արտահայտած մտահոգությունների հակիրճ արձագանքը, նա վստահեցնում է. - «Ժողովրդավարությունը Հայաստանում երբեք հետընթաց չի ապրելու։ Անցնող տարիներին ամուր ու զարգացող ժողովրդավարություն կերտելու ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 213 | Добавил: | Дата: 21.04.2018 | Комментарии (0)

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին հայտարարություն է արել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը: Հայտարարության մեջ ասվում է. - «Անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաք Երևանում տեղի են ունեցել մի շարք ցույցեր և երթեր: Խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Իշխանությունները հարգել են այդ իրավունքը և շարունակելու են մշտապես հարգել: 

Ցավալիորեն, հանրային այդ հավաքները հաճախակիորեն հատել են օրենքով թույլատրվածի սահմանները և ստացել են անհարկի և անարխիկ դրսևորումներ, որոնց մասին մանրամասն խոսվում է Ոստիկանության բազմաթիվ հայտարարությունների մեջ: Տեղի ունեցող զարգացումները հղի են անկանխատեսելի հետևանքներով, վտանգում են հանրային կարգուկանոնը և վնասում Հայաստանի հասարակության բարդ և նուրբ ներդաշնակությունը:

Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից ... Читать дальше »

Категория: Նորություններ | Просмотров: 370 | Добавил: | Дата: 21.04.2018 | Комментарии (0)